First Armenian Gift Card
Քարտի մնացորդը
Մուտքագրեք քարտի համարը
Մուտքագրեք կտրոնի համարը
Home
Մեր մասին Որտեղ ծախսել Ինչպես օգտվել Հարցեր Առաջարկ Գործընկերներին Հետադարձ կապ
 
Հաճախակի առաջացող հարցեր

  1. Ի՞նչ է Նվեր Քարտը:

  2. Նվեր Քարտը որոշակի դրամական գումարի համարժեքն է պլաստիկ քարտի տեսքով, որը առարկայական նվերի այլընտրանք է:

     

  3. Որո՞նք են Քրեդո Նվեր Քարտի առավելությունները:
  4. Նվիրատուն առավելագույնս խնայում է ժամանակը և ջանքերը նվերի փնտրտուքի և ընտրության հարցում:
    Նվեր ստացողը
    (քարտատերը) ունենում է ընտրության հնարավորություն` ստանալու ճիշտ այն նվերը, ինչ ինքը ցանկանում է: Քարտատերը կատարում է իր իսկ ցանկալի նվերի ընտրությունը հազարավոր ապրանքներից` բազմաոլորտ խանութների ցանցում:

     

  5. Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել Քրեդո Նվեր Քարտ:
  6. Քրեդո Նվեր Քարտ Դուք կարող եք ձեռք բերել՝ այցելելով Քրեդո ընկերություն կամ խանութներ, որոնք Որտեղ ծախսել բաժնում նշված են նկարով:

     

  7. Որտեղի՞ց կարող եմ գնումներ կատարել Քրեդո Նվեր Քարտով:
  8. Քրեդո Նվեր Քարտը վավեր է ընկերության հետ համագործակցող 70-ից ավելի խանութներում, որոնց ցանկը պարբերաբար համալրվում է նոր խանութներով: Այդ ցանկին կարող եք ծանոթանալ Որտեղ ծախսել բաժնում:

     

  9. Ե ՞րբ է լրանում Քրեդո Նվեր Քարտի օգտագործման ժամկետը:
  10. Քրեդո Նվեր Քարտը վավեր է գնման օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում: Ժամկետը լրանալուց հետո ևս վեց ամիս գործում է ամսական 2 500 դրամ սպասարկման վճար: Այնուհետև հաշիվը փակվում է:

     

  11. Արդյոք կա՞ ծառայության վճար Քրեդո Նվեր Քարտերի սպասարկման համար:
  12. Քրեդո Նվեր Քարտերից օգտվելիս Դուք վճարում եք միայն Ձեր կատարած գնումների համար: Հավելյալ ծառայության վճարումներ չկան:

     

  13. Ինչպե՞ս կարող եմ ստուգել Քրեդո Նվեր Քարտի վրա մնացած գումարի հաշվեկշիռը:
  14. Քրեդո Նվեր Քարտի հաշվեկշիռը, ինչպես նաև վավերության ժամկետը ճշտելու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
    (37410) 54 25 69, 52 16 99
    :

     

  15. Ի՞նչ կարող եմ անել, եթե Քրեդո Նվեր Քարտը կորցրել եմ կամ այն գողացել են:
  16. Կորած, գողացված կամ էապես վնասված Քրեդո Նվեր Քարտերը չեն փոխհատուցվում:

     

  17. Հնարավո՞ր է Քրեդո Նվեր Քարտը ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանակել կանխիկ դրամով:
  18. Քրեդո Նվեր Քարտերը չեն փոխանակվում կանխիկ դրամով:

     

  19. Կարո՞ղ եմ արդյոք Քրեդո Նվեր Քարտի վրա եղած գումարից ավելի մեծ կամ փոքր գումարի գնում կատարել:
  20. Այո՛, Դուք կարող եք Քրեդո Նվեր Քարտը օգտագործել մաս-մաս՝ մինչև նրա վրա եղած գումարի սպառումը, կամ Ձեր գնումների գումարի մի մասը վճարել Քրեդո Նվեր Քարտով, իսկ մնացածը՝ կանխիկ դրամով:
  21. Նվազագույն ի՞նչ գումարի Քրեդո Նվեր Քարտ կարող եմ գնել (լիցքավորել):
  22. Կարելի է լիցքավորել ցանկացած գումարի Քրեդո Նվեր Քարտ՝ սկսած 10 000 ՀՀ դրամից: Գումարի վերին սահման գոյություն չունի:

 

Եթե Ձեր հարցերը սպառված չեն, մի՛ տատանվեք, զանգահարե՛ք հետևյալ հեռախոսահամարներով՝
(37410) 54 25 69, 52 16 99:
credo@credo.am